19:36  ,  30 օգոստոսի, 2015

«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային գումարով գնեց Դե Բրույնեին (ֆոտո)

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Քեւին Դե Բրույնեն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», հաղորդում անգլիական ակումբի կայքը:

Բելգիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր՝ ստանալով 17 համարի մարզաշապիկը: Դե Բրույնեի տրանսֆերը գնահատվում է 52 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը ռեկորդային գումար է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային պատմության մեջ:

Բելգիացին 2014-ին Լոնդոնի «Չելսիից» էր տեղափոխվել գերմանական ակումբ: Գերմանիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել էր 34 խաղի՝ դառնալով 10 գոլի եւ 20 գոլային փոխանցման հեղինակ: Դա Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանի գոլային փոխանցումների ռեկորդ էր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում