18:50  ,  30 օգոստոսի, 2015

«Գանձասար-Կապանը» փրկվեց «Փյունիկի» դեմ խաղում, «Միկայի» առաջին հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում օգոստոսի 30-ին կայացան 5-րդ տուրի վերջին 2 խաղերը: Երեւանի «Փյունիկը» 1:1 հաշվով ավարտեց «Գանձասար-Կապանի» դեմ արտագնա խաղը, իսկ «Ուլիսը» 0:2 հաշվով պարտվեց «Միկային», որը տարավ առաջին հաղթանակը: Կապանցիները պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում:

«Փյունիկը» եւ «Գանձասար-Կապանը» 8-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Գյումրիի «Շիրակն» ունի 10 միավոր, իսկ Բարձրագույն խմբի նոր առաջատարն «Ալաշկերտն» է, որը հավաքել է 11 միավոր:

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

Օգոստոսի 30

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 1:1

Ացամազ Բուրաեւ, 90+3 (11մ) – Ալիկ Առաքելյան, 59

«Ուլիս» - «Միկա»՝ 0:2

Անտոն Կոզլով, 71, Օլեգ Ինկին, 73

Օգոստոսի 29

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1:2

Զավեն Բուլուտ, 36 – Միհրան Մանասյան, 36, Հեբեր Արաուխո, 50 (11մ)

«Շիրակ» - «Բանանց»՝ 1:1

Կոնան Օդիլոն Կուակու, 33 – Լարեսիո Գոմես Կոստա, 88 (11մ)

 

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում