18:29  ,  30 օգոստոսի, 2015

«Բավարիա». Դանթե - out, Կոման - in

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտնել է 2 տեղափոխությունների մասին:

«Բավարիայից» հեռացել է բրազիլացի պաշտպան Դանթեն, որը 3 տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Վոլֆսբուրգի» հետ: 31-ամյա բրազիլացու տրանսֆերը կազմել է 4 միլիոն եվրո:

Մյունխենյան ակումբն էլ իր հերթին 2 տարով վարձակալել է Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանին: Պայմանագրի ավարտից հետո Գերմանիայի չեմպիոնը հնարավորություն կունենա գնել 19-ամյա ֆուտբոլիստին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում