16:45  ,  30 օգոստոսի, 2015

Յուրի Սյոմին. Կառլեն Մկրտչյանը վերահսկում էր Շիրոկովին

Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը, մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ արտագնա հաղթանակը, առանձնացրել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանին:

«Շիրոկովին ու Պրոմեսին անհատապես հսկելու առաջադրանք չէր եղել, սակայն Ռոմանի նկատմամբ ուշադրություն կար: Իմ կարծիքով, այդ գոտում վատ չխաղաց Կառլեն Մկրտչյանը: Նա վերահսկում էր Շիրոկովին»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Անժիի» կայքը

Հիշեցնենք, որ մոսկովյան խաղում Կառլեն Մկրտչյանը Մախաչկալայի թիմի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման եւ, կատարելով մեծ աշխատանք, 69-րդ րոպեին ստացավ դեղին քարտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով