17:30  ,  30 օգոստոսի, 2015

Նեյմար. Մի անհանգստացեք, չեմ տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հերքել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը:

«Ես ուշադրություն չեմ դարձնում նմանատիպ լուրերին: Ես շատ եմ լսել իմ տեղափոխության մասին, սակայն չեմ անհանգստանում այդ կապակցությամբ: Ես երջանիկ եմ «Բարսելոնայում»: Երկրպագուները կարող են չանհանգստանալ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ անգլիական ակումբը պատրաստ է 190 միլիոն եվրո վճարել Բրազիլիայի հավաքականի ավագին ձեռք բերելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում