15:25  ,  30 օգոստոսի, 2015

Ռոման Ասխաբաձե. Յուրա Մովսիսյանը եղել ու մնում է լավ հարձակվող

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:

«Յուրան մոտ չի եղել «Սպարտակից» հեռանալուն: Երբ հասկացանք, որ Ձյուբան հեռանում է, նոր պայմանագիր կնքեցինք Մովսիսյանի հետ: Ցանկանում էինք պահպանել առաջատար հարձակվողին, գիտենք նրա հնարավորություններիը:

Չեմ վիճի, որ Մովսիսյանն անհաջող անցկացրեց նախորդ մրցաշրջանը, սակայն դրան նպաստեցին վնասվածքները: Յուրային շատ էին քննադատում, իսկ այժմ նա գոլ է խփում յուրաքանչյուր խաղում: Պետք չէ վերակենդանացնել ինչ-որ մեկին, Մովսիսյանը եղել է, կա ու կմնա հիանալի հարձակվող»,- Ասխաբաձեի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Յուրա Մովսիսյանը մասնակցել է 6 խաղի եւ դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով