12:45  ,  30 օգոստոսի, 2015

Ռոնալդուն ու Մեսին առաջին անգամ միասին չեն կարողանում գոլ խփել Պրիմերայի 2 տուրերում անընդմեջ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Բարսելոնայի» արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին չկարողացան գոլ խփել Իսպանիայի առաջնության մեկնարկային 2 տուրերում:

Սա առաջին դեպքն է, երբ Պորտուգալիայի եւ Արգենտինայի հավաքականների ավագները միասին չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ Պրիմերայի 2 տուրերում անընդմեջ, գրում է Mister Chiping-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի նախորդ առաջնությունում Ռոնալդուն խփել էր 48 գոլ, իսկ Մեսին աչքի էր ընկել 43 անգամ: Պորտուգալացին գոլերից 10-ը խփել է 11 մետրանոցից, իսկ արգենտինացին 5 անգամ է աչքի ընկել 11 մետրանոց հարվածով: Լեոն մասնակցել էր 38 խաղի, իսկ Կրիշտիանուն՝ 35:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով