11:29  ,  30 օգոստոսի, 2015

Կոնտեն հրապարակեց Իտալիայի հավաքականի կազմը, Պիրլոն դարձյալ հրավիրվել է

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հրապարակել է թիմի կազմը Բուլղարիայի եւ Մալթայի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերի համար, փոխանցում է Football Italia-ն:

Դարպասապահներ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»), Սալվատորե Սիրիգու (ՊՍԺ), Դանիելե Պադելի («Տորինո»):

Պաշտպաններ. Ֆրանչեսկո Աչերբի («Սասուոլո»), Ջորջիո Կյելինի, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի (բոլորը՝ «Յուվենտուս»), Դոմենիկո Կրիշիտո («Զենիթ»), Մատեո Դարմիան («Մանչեսթեր Յունայթեդ»), Մատիա Դե Շիլյո («Միլան»), Մանուել Պասկուալ («Ֆիորենտինա»), Անդրեա Ռանոկիա («Ինտեր»):

Կիսապաշտպաններ. Անդրեա Բերտոլաչի («Միլան»), Դանիելե Դե Ռոսի, Ալեսանդրո Ֆլորենցի (երկուսն էլ՝ «Ռոմա»), Մարկո Պարոլո, Անտոնիո Կանդրեւա (երկուսն էլ՝ «Լացիո»), Ռոբերտո Սորիանո («Սամպդորիա»), Անդրեա Պիրլո («Նյու Յորք Սիթի»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Ֆրանկո Վասկես («Պալերմո»):

Հարձակվողներ. Ստեֆան Էլ Շարավի («Մոնակո»), Սեբաստիան Ջովինկո («Տորոնտո»), Չիրո Իմոբիլե («Սեւիլիա»), Սիմոնե Զազա («Յուվենտուս»), Գրացիանո Պելե («Սաութհեմփթոն»), Մանոլո Գաբիադինի («Նապոլի»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում