10:25  ,  30 օգոստոսի, 2015

Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Հիկարու Նակամուրա

Սենթ Լուիս ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում օգոստոսի 30-ին կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:

6-րդ տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:

Sinquefield Cup-2015, 7-րդ տուր

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ) 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) -  Անիշ Գիրի (Հոլանդիա)

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում