00:40  ,  30 օգոստոսի, 2015

Նորեկները հաղթանակ պարգեւեցին «Միլանին»

Իտալական A Սերիայի երկրորդ տուրում «Միլանը» տանը 2:1 հաշվով հաղթեց «Էմպոլիին»: Միլանցիներին հաղթանակ բերեցին թիմի նորեկներ Կարլոս Բակայի եւ Լուիս Ադրիանոյի դիպուկ հարվածները: Սա Իտալիայի առաջնությունում Սինիշա Միխայլովիչի առաջին հաղթանակն էր «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնում:

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Միլան» - «Էմպոլի»՝ 2:1

Կարլոս Բակա, 16, Լուիս Ադրիանո, 69 – Ռիկարդո Սապոնարա, 20

«Բոլոնիա» - «Սասուոլո»՝ 0:1

Անտոնիո Ֆլորո Ֆլորես, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում