00:30  ,  30 օգոստոսի, 2015

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը ոչ ոքիով բաժանվեցին ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշի 6-րդ տուրում: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր խաղում էր սպիտակներով, իսկ պարտիան ավարտվեց 32-րդ քայլում:

Արոնյանն ու Կարլսենն ունեն 4-ական միավոր բաժանում են 1-2-րդ տեղերը: Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցն ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրան է:

Sinquefield Cup-2015, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0:1

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում