00:23  ,  30 օգոստոսի, 2015

«Բարսելոնային» հաղթանակ բերեց Վերմալենի գոլը

Իսպանական Պրիմերայի երկրորդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մալագայի» նկատմամբ: Ամբողջ խաղի ընթացքում կատալոնական ակումբն ուներ խաղային ու տարածքային նկատելի առավելություն, սակայն, ստեղծելով մի շարք գոլային պահեր, հաշիվը բացեց միայն վերջանամասում: 73-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմաս Վերմալենը, ով առաջին գոլը խփեց Իսպանիայի առաջնությունում:

«Բարսելոնան» տարավ երկրորդ հաղթանակը եւ «Վիլյառեալի» պես ունի 6 միավոր:

Իսպանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Բարսելոնա» - «Մալագա»՝ 1:0

Թոմաս Վերմալեն, 73

«Ռեալ Սոսյեդադ» - «Սպորտինգ Խիխոն»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում