21:03  ,  29 օգոստոսի, 2015

Դավիդ Յուրչենկո. Առջեւի գծում ոչինչ չէր ստացվում

Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում Մոսկվայի «Դինամոյից» կրած պարտությունը 0:2 հաշվով:

«Լավ կլիներ, որ այդ սխալներն այլեւս չկրկվեին: Ցավոք, մեզ մոտ շատ բան չէր ստացվում առջեւի գծում: Ինքներս երբեմն դիրքային սխալներ էինք թույլ տալիս՝ թույլ տալով «Դինամոյին» իրացնել իր պահերը: Այժմ փոքրիկ դադար է, կհանգստանանք, կքննարկենք սխալներն ու կսկսենք նախապատրաստվել ավելի համապատասխանորեն: Այսօր մեր խաղի ծրագիրը չստացվեց, հատկապես՝ հարձակման գծում»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի թեկնածուի ակումբակից Դենիս Թումասյանը եւս «Ուֆայի» կազմում մասնակցել էր ամբողջ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում