Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում պետերբուրգյան «Զենիթը» տանը 1:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց Սամարայի «Կռիլյա Սովետովից»: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ բելառուս հարձակվող Սերգեյ Կորնիլենկոն, իսկ «Զենիթի» ռմբարկու Հալկը 1:3 հաշվի ժամանակ 61-րդ րոպեին վրիպեց 11 մետրանոցից:
Ռուսաստանի գործող չեմպիոնը կրեց երկրորդ անընդմեջ տնային պարտությունը եւ 15 միավորով մնաց երկրորդ տեղում: Առաջատար ԲԿՄԱ-ն: ունի 18 միավոր եւ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:
Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Զենիթ» - «Կռիլյա Սովետով»՝ 1:3
Ջոել Նադսոն, 49 (ինանքգոլ) – Գեորգի Գաբուլով, 17, Սերգեյ Կորնիլենկո, 52, 56
Չիրացված 11 մետրանոց՝ Հալկ, 61 («Զենիթ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում