19:36  ,  29 օգոստոսի, 2015

«Սպարտակի» մեկնարկային կազմն «Անժիի» դեմ խաղում

Հայտնի է Մոսկվայի «Սպարտակի» մեկնարկային կազմը Մախաչկալայի «Անժիի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում է, իսկ Արաս Օզբիլիսը մնացել է պահեստայինների թվում:

«Սպարտակ». Ռեբրով, Կ.Կոմբարով, Տասկի, Բոկետի, Դ.Կոմբարով, Գլուշակով, Շիրոկով, Պոպով, Պրոմես, Մովսիսյան, Զե Լուիշ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հանդես կգա «Անժիի» մեկնարկային կազմում:

Մոսկվայում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում