19:18  ,  29 օգոստոսի, 2015

«Արարատը» պարտվեց նոր առաջատար «Ալաշկերտին», «Շիրակը» բաց թողեց հաղթանակը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում օգոստոսի 29-ին անցկացվեցին 5-րդ տուրի 2 խաղեր, ինչպես նաեւ տեղի ունեցավ առաջատարի փոփոխություն: «Արարատն» Ավանի ֆուտբոլային ակադեմիայում 1:2 հաշվով պարտվեց «Ալաշկերտին», իսկ Գյումրիի «Շիրակը» 1:1 հաշվով ավարտեց Երեւանի «Բանանցի» դեմ տնային խաղը: Գյումրեցիների կազմում նորամուտը գոլով նշեց կոտդիվուարցի 19-ամյա հարձակվող Կոնան Օդիլոն Կուակուն:

Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» շրջանցեց «Շիրակին» եւ 11 միավորով բարձրացավ առաջին տեղ: Գյումրեցիները 10 միավորով երկրորդն են:

Հայաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 1:2

Զավեն Բուլուտ, 36 – Միհրան Մանասյան, 36, Հեբեր Արաուխո, 50 (11մ)

«Շիրակ» - «Բանանց»՝ 1:1

Կոնան Օդիլոն Կուակու, 33 – Լարեսիո Գոմես Կոստա, 88 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով