18:31  ,  29 օգոստոսի, 2015

«Ուրալի» մարզիչ. Էդգար Մանուչարյանը դժվար թե միանա Հայաստանի հավաքականին

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչի օգնական Յուրի Մատվեեւը Գրոզնիի «Թերեկի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի խաղից հետո խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի վնասվածքի մասին:

«Ենթադրվում է, որ պատռվել է Մանուչարյանի ձկնամկանը, այդ պատճառով նա որոշ ժամանակ չի օգնի մեզ: Դա նախնական ախտորոշում է, եւ բուժզննումից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Կարծում եմ, որ Էդգարը չի միանա նաեւ հավաքականին: Ամեն դեպքում, այժմ նա չի կարողանում դնել գետնին ոտքը, որը սառույցի մեջ է: Ցավալի է, քանի որ նա շատ է օգնում մեզ»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ «Թերեկի» դեմ խաղում Մանուչարյանը 18-րդ րոպեին բացել էր հաշիվը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում փոխարինվել էր վնասվածքի պատճառով: Նա հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Սերբիայի (սեպտեմբերի 4-ին) եւ Դանիայի (սեպտեմբերի 7-ին) ազգային թիմերի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղերին:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում