17:33  ,  29 օգոստոսի, 2015

Հեռացումն ու ինքնագոլն օգնեցին «Արսենալին»

«Նյուքասլ» - «Արսենալ» խաղով մեկնարկեց Անգլիայի առաջնության չորրորդ տուրը: Լոնդոնյան ակումբն արտագնա հաղթանակ տարավ նվազագույն հաշվով: Միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց «Նյուքասլի» արգենտինացի պաշտպան Ֆաբրիցիո Կոլոչինին, ով դարձավ ինքնագոլի հեղինակ: Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի հեռացման պատճառով տանտերերը 16-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Նյուքասլ» - «Արսենալ»՝ 0:1

Ֆաբրիցիո Կոլոչինի, 52 (ինքնագոլ)

Հեռացում՝ Ալեքսանդր Միտրովիչ, 16 («Նյուքասլ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով