16:27  ,  29 օգոստոսի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» 20 միլիոն եվրո է առաջարկել Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպանի համար

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է գնել Կիեւի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյին։ Գերմանական ակումբը 20 միլիոն եվրո է առաջարկել 25-ամյա ուկրաինացի խաղացողի համար, հաղորդում է ua.tribuna.com-ը։ Հենց այդքան է Յարմոլենկոյի պայմանագրում նշված ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Ավելի վաղ, Կիեւի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը հրաժարվել էր վաճառել Յարմոլենկոյին անգլիական «Էվերտոնին» եւ «Սթոք Սիթիին»՝ նշելով, որ Յարմոլենկոն պետք է ընդունի միայն սուպերակումբների առաջարկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում