16:03  ,  29 օգոստոսի, 2015

Հայաստանը վեց մեդալ նվաճեց Կլիչկո եղբայրների մրցաշարում

Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է մեկական ոսկե, արծաթե եւ չորս բրոնզե մեդալ: Հաղթողի կոչումը նվաճեց 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, ով եզրափակիչում առավելության հասավ ղազախ Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ:

Ոսկե մեդալին մոտ էր նաեւ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում պարտվեց ուկրաինացի Մուրադ Սիրյոգեւին:

Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճեց նաեւ չորս բրոնե մեդալ: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը եւ 91կգ քաշային Դավիթ Չալոյան, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր էր մեկնել 8 բռնցքամարտիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English