13:53  ,  29 օգոստոսի, 2015

Նեյմարը դարձյալ «Բարսելոնայի» հայտացուցակում է

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը խոզուկով հիվանդանալուց եւ բուժվելուց հետո առաջին անգամ հայտավորված է կատալոնական թիմում: Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Բարսելոնան» կընդունի «Մալագային»:

Կազմ են վերադարձել նաեւ պաշտպան Ժերեմի Մաթյոն (որակազրկված էր) եւ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը (վնասվածք ուներ):

Օգոստոսի 29-ին կայանալիք «Բարսելոնա» - «Մալագա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով