11:54  ,  29 օգոստոսի, 2015

Լոս Անջելեսը կպայքարի 2024թ. Օլիմպիական խաղերի իրավունքի համար

ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնախումբը հավանություն է տվել Լոս Անջելեսի թեկնածությանը 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի իրավունքի համար պայքարում, հաղորդում է latimes-ը: Վերջնական հայտը պետք է հաստատեն Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները: Դրանից հետո ԱՄՆ-ի ԱՕԿ-ը հայտ կներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտե:

2024թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում են Հռոմը, Փարիզը, Համբուրգը եւ Բուդապեշտը:

Լոս Անջելեսը Օլիմպիական խաղեր ընդունել է նաեւ 1932-ին եւ 1984-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English