ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնախումբը հավանություն է տվել Լոս Անջելեսի թեկնածությանը 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի իրավունքի համար պայքարում, հաղորդում է latimes-ը: Վերջնական հայտը պետք է հաստատեն Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները: Դրանից հետո ԱՄՆ-ի ԱՕԿ-ը հայտ կներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտե:
2024թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը հավակնում են Հռոմը, Փարիզը, Համբուրգը եւ Բուդապեշտը:
Լոս Անջելեսը Օլիմպիական խաղեր ընդունել է նաեւ 1932-ին եւ 1984-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում