00:16  ,  29 օգոստոսի, 2015

Բունդեսլիգա. «Վոլֆսբուրգը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երրորդ տուրը մեկնարկեց «Վոլֆսբուրգ» - «Շալկե» խաղով, որն անցավ դաշտի տերերի առավելությամբ՝ 3:0:

«Վոլֆսբուրգը» 7 միավորով ընթացիկ առաջատարն է: «Շալկեն» 4 միավորով 7-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Շալկե»՝ 3:0

Բաս Դոստ, 17, Ռիկարդո Ռոդրիգես, 59, 11մ, Թիմ Կլոզե, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում