22:43  ,  28 օգոստոսի, 2015

Ռոնալդու. Երիտասարդ մահանալն է ամենամեծ վախս

Իմ ամենամեծ վախը երիտասարդ մահանալն է, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ցանկանում եմ մահանալ շատ ծեր, երբ կլինեմ 80 կամ 90 տարեկան: Ես նորմալ մարդ եմ: Անում եմ սովորական բաներ: Լինում եմ ընտանիքիս, որդուս, ընկերներիս հետ: Ցանկանում եմ՝ ինչքան հնարավոր է հասարակ լինել:

Առավոտյան մարզվում եմ, տուն վերադառնալուց հետո զբաղվում եմ ինձ հաճելի որեւէ բանով: Ամենահաճելի զբաղմունքս որդուս հետ խաղալն է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

«Ռեալում» Ռոնալդուն նվաճել է 7 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի գավաթն ու Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում