21:54  ,  28 օգոստոսի, 2015

Ֆրանսիայի հավաքականի կազմը՝ Պորտուգալիայի եւ Սերբիայի դեմ

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է կազմը, որը կպատրաստվի սեպտեմբերի 4-ին Պորտուգալիայի եւ սեպտեմբերի 7-ին Սերբիայի հավաքականների դեմ առաջիկա հանդիպումներին։ Ֆրանսիան հաշվարկից դուրս է մասնակցում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին։

Ֆրանսիայի հավաքական

Դարպասապահներ. Լյորիս («Տոտենհեմ»), Մանդանդա («Մարսել»), Ռուֆյե («Սենտ Էթյեն»)։

Պաշտպաններ. Էվրա («Յուվենտուս»), Տրեմուլինա («Սեւիլիա»), Զումա («Չելսի»), Կոսյելնի, Դեբյուշի (երկուսն էլ՝ «Արսենալ»), Վարան («Ռեալ»), Սանյա, Մանգալա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»)։

Կիսապաշտպաններ. Կաբայ («Քրիսթալ Փելաս»), Կոնդոգբիա («Ինտեր»), Մատյուիդի (ՊՍԺ), Պոգբա («Յուվենտուս»), Շնեյդերլին («Մանչեսթեր Յունայթեդ»), Սիսոկո («Նյուքասլ»), Վալբուենա («Լիոն»)։

Հարձակվողներ. Բենզեմա («Ռեալ»), Ֆեկիր («Լիոն»), Ժիրու («Արսենալ»), Մարտիալ («Մոնակո»), Գրիզման («Աթլետիկո»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով