19:52  ,  28 օգոստոսի, 2015

Էդգար Մանուչարյանի գոլը օգնեց «Ուրալին» խաղալ ոչ ոքի

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի մեկնարկային խաղում Եկատերինբուրգի «Ուրալն» ընդունեց Գրոզնու «Թերեկին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 3։3։

Դաշտի տերերը հանդիպման ավարտից երկու րոպե առաջ կարողացան խուսափել պարտությունից։ «Ուրալի» առաջին գնդակը խփել էր Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը։

«Ուրալն» ու «Թերեկը» 6-ական միավորով զբաղեցնում են համապատասխանաբար 10-րդ եւ 11-րդ տեղերը։

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Ուրալ» - «Թերեկ»՝ 3։3

Էդգար Մանուչարյան, 8, Պաբլո Ֆոնտանելյո, 16, Ալեքսանդր Երոխին, 88 – Մացեյ Ռիբուս, 22, Զաուր Սադաեւ, 39, Իսմայիլ Այսատի, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս