Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի «Բորուսիայի» մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական «Գաբալան», որի հետ երրորդ տուրի հանդիպումն Ադրբեջանում Թոմաս Տուխելի թիմը կանցկացնի հոկտեմբերի 22-ին։
Սակայն «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով, գրում է Azerisport-ը։
«Բորուսիան» հույս ունի, որ թիմի առաջատարներից մեկը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի հանդիպմանը մեկնելիս։ Այդ մասին հայտնել է դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ Մխիթարյանը շատ կարեւոր խաղացող է թիմի համար, փոխանցում է sport1-ը։
Եվրոպայի լիգա, խմբային փուլ
C խումբ. «Բորուսիա Դ.», ՊԱՕԿ, «Կրասնոդար», «Գաբալա»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում