20:42  ,  28 օգոստոսի, 2015

Իսպանիայի հավաքականի կազմը՝ Սլովակիայի եւ Մակեդոնիայի դեմ

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին, հաղորդում է Marca-ն։

Սեպտեմբերի 5-ին իսպանացիները Օվյեդոյում կընդունեն Սլովակիային, իսկ սեպտեմբերի 8-ին Սկոպյեում կմրցեն Մակեդոնիայի հետ։

Դարպասապահներ. Իկեր Կասիլյաս («Պորտու»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռիկո («Սեւիլիա»)։

Պաշտպաններ. Դանիել Կարվախալ («Ռեալ»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Մարկ Բարտրա («Բարսելոնա»), Խուանֆրան («Աթլետիկո»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Խուան Բերնատ («Բավարիա»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»)։

Կիսապաշտպաններ. Սերխիո Բուսկետս («Բարսելոնա»), Կոկե («Աթլետիկո»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Սանտի Կասորլա («Արսենալ), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Վիտոլո («Սեւիլիա»), Իսկո («Ռեալ»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»), Խուան Մատա («Մանչեսթեր Յունայթեդ)։

Հարձակվողներ. Դիեգո Կոստա («Չելսի»), Պեդրո («Չելսի»), Պակո Ալկասեր («Վալենսիա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով