18:48  ,  28 օգոստոսի, 2015

Աշխարհի առաջնություն. Ռաֆայել Դավթյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց Հայաստանի վերջին ներկայացուցիչը։

81 կգ քաշային կարգում Ռաֆայել Դավթյանը մեկնարկային գոտեմարտում մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Յակուբ Կուբինիեցի հետ եւ պարտություն կրեց։

Ավելի վաղ, պայքարից դուրս էին մնացել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը,  66 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում