18:11  ,  28 օգոստոսի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Շատ ուրախ եմ, որ 7 հանդիպումներում 8 գնդակ եմ խփել

Այս մրցաշրջանում արդյունավետությանս համար պետք է շնորհակալ լինեմ խաղընկերներիս, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում նորվեգական «Օդդին» 7։2 հաշվով հաղթելուց հետո։

«Իմ գոլը «Օդդի» դարպասը շատ գեղեցիկ ստացվեց։ Թեեւ Դոնեցկում ինձ հաջողվել է խփել ոչ ավելի պակաս գեղեցիկ մի քանի գոլեր։ Ես շատ ուրախ եմ, որ 7 հանդիպումներում 8 գնդակ եմ խփել։ Բայց դրա համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս։ Նրանք են օգնել ինձ։ Այժմ ամբողջ թիմը գերազանց մարզավիճակում է։ Բայց այս խաղից հետո մենք չենք կարող սխալ թույլ տալ՝ թերագնահատելով «Հերտային», որի հետ խաղալու ենք այս կիրակի»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է Kicker-ը։

Գերմանիայի առաջնության երրորդ տուրի «Բորուսիա» - «Հերտա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս