17:49  ,  28 օգոստոսի, 2015

Աշխարհի առաջնություն. Ստեփան Մարյանյանը՝ Ռուսաստանի հավաքականում

59 կգ քաշային Ստեփան Մարյանյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականում, որը կմասնակցի սեպտեմբերի 7-9-ը Լաս Վեգասում կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը, հայտնում է rsport-ը։

Ռուսաստանի թիմի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին վստահել է նաեւ 66 կգ քաշային Արտյոմ Սուրկովին, Ադամ Կուրակին (71 կգ), Ռոման Վլասովին (75 կգ), Եվգենի Սալեեւին (80 կգ), Դավիթ Չակվետաձեին (85 կգ), Իսլամ Մագոմեդովին (98 կգ), Բիլյալ Մախովին (130 կգ)։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում հանդես կգա հետեւյալ կազմով. Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ), Էդգար Խաչատրյան (125 կգ):

Աշխարհի առաջնությունում առաջին վեց տեղերը գրաված ըմբիշները կնվաճեն նաեւ օլիմպիական ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում