16:43  ,  28 օգոստոսի, 2015

«Բորուսիայի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Բայեր»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Քեւին Կամպլը կարիերան կշարունակի Լեւերկուզենի «Բայերում»։ 24-ամյա սլովենացի ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Բայերի» հետ։

Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տրանսֆերի արժեքը 11 միլիոն եվրո է։

Կամպլը «Բայերի» սան է։ Նա «Բորուսիա» էր տեղափոխվել 2015թ. ձմռանը ավստրիական «Ռեդ Բուլից»։ Դորտմունդյան թիմում անցկացրած 13 հանդիպումներում աչքի է ընկել երկու գոլային փոխանցումներով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում