15:10  ,  28 օգոստոսի, 2015

Հենրիխ Մխիթարյանի խաղի գնահատականը

Եվրոպական մամուլը բարձր է գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործողությունները նորվեգական «Օդդի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում։

«Մխիթարյանը մշտապես սպառնում էր մրցակցի դարպասին եւ գերազանց էր համագործակցում Ռոյսի հետ։ Հենրիխն օգտագործեց իր արագությունն ու տեխնիկան եւ արժանիորեն դարձավ գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ»,- գրում է Goal.com-ը, որը Մխիթարյանին, Կագավային եւ Ռոյսին տվել է 4 գնահատականը 4 (առավելագույնը՝ 5)։

Bild-ը Մխիթարյանի խաղը գնահատել է առավելագույնով՝ 1։ RevierSport-ն ամենաբարձր գնահատականը տվել է Մխիթարյանին, Ռոյսին եւ Գյունդոգանին։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 7:2 հաշվով: Գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ դարձած Մխիթարյանը փոխարինվեց 64-րդ րոպեին:

26-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանի 7 հանդիպումներում խփել է 8 գնդակ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով