12:43  ,  28 օգոստոսի, 2015

Տուխել. Վերջին պահին որոշեցի, որ Մխիթարյանը կխաղա

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, մեկնաբանելով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում հաղթանակը նորվեգական «Օդդի» նկատմամբ, նշել է, որ մեկնարկային կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկելու որոշումն ընդունել է վերջին պահին:

«Գոհ եմ խաղից: Մենք անցկացրինք գերազանց հանդիպում, ստեղծեցինք բազմաթիվ պահեր, խփեցինք յոթ գնդակ:

Մենք նախատեսել էինք հանգիստ տալ Մխիթարյանին, քանի որ նա մեծ ծանրաբեռնվածությամբ է խաղում վերջին շրջանում: Սակայն վերջին պահին փոխեցինք որոշումը եւ կարծում եմ, որ ճիշտ ենք արել»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 7:2 հաշվով: Գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ դարձած Մխիթարյանը փոխարինվեց 64-րդ րոպեին:

26-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանի 7 հանդիպումներում խփել է 8 գնդակ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում