12:12  ,  28 օգոստոսի, 2015

Der Westen. Մխիթարյանի հզոր խաղը դառնում է օրինաչափություն

Der Westen-ը նորվեգական «Օդդի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներից առավելագույն գնահատական է տվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ Իլկայ Գյունդոգանին:

«Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի հզոր խաղը դառնում է օրինաչափություն: Այս հանդիպումը չդարձավ բացառություն: Սկզբում նա խփեց սուպերգոլ, հետո էլ երկու անգամ անհավանական ճշգրիտ գոլային փոխանցումներ կատարեց Ռոյսին: Հենրիխը գերազանց էր վերահսկում գնդակը»,- գրում է Der Westen-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է 7:2 հաշվով: Գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ դարձած Մխիթարյանը փոխարինվեց 64-րդ րոպեին:

26-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանի 7 հանդիպումներում խփել է 8 գնդակ, կատարել է 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով