09:12  ,  28 օգոստոսի, 2015

Մովսիսյանն ու Օզբիլիսը պատրաստվում են «Անժիի» դեմ խաղին (ֆոտոշարք)

Մոսկվայի «Սպարտակը» պատրաստվում է Մախաչկալայի «Անժիի» դեմ Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրի հանդիպմանը:

Դմիտրի Ալենիչեւի գլխավորած թիմի ընդհանուր խմբում մարզվում են նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որոնք հրավիրվել են զգային հավաքական՝ Սերբիայի եւ Դանիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին:

«Սպարտակ» - «Անժի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում