23:22  ,  27 օգոստոսի, 2015

«Բորուսիան» հաղթում է՝ 4:1, Մխիթարյանի սուպերգոլը (առաջին խաղակես)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել է նորվեգական «Օդդին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 4:1 հաշվով:

Առաջինը գնդակ բաց թողնելուց հետո, դաշտի տերերը կարողացան չորս գոլ խփել: Հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, դուբլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը: Երրորդ գոլի ժամանակ արդյունավետ փոխանցում կատարեց Մխիթարյանը: Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Կագավան:

Ընդմիջում է:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է 4:3 հաշվով:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) – «Օդդ» (Նորվեգիա)՝ 4:1 (առաջին հանդիպում՝ 4:3)

Հենրիխ Մխիթարյան, 25, Մարկո Ռոյս, 27, 32, Սինձի Կագավա, 40 – Օլե Յորգեն Հալվորսեն, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում