22:20  ,  27 օգոստոսի, 2015

Դավիթ Արշակյանը՝ հեթ-տրիկի հեղինակ

Լիտվայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Տրակայը» հյուրընկալվեց «Շյաուլյային» եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

Հյուրերի կազմում երեք գոլով աչքի ընկավ Դավիթ Արշակյանը, որը հրավեր է ստացել Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականից։ Նա փոխարինվել է 79-րդ րոպեին։

Հայ ֆուտբոլիստը գոլերի քանակն ընթացիկ առաջնությունում հասցրեց 16-ի։

«Տրակայը» 56 միավորով երկրորդ տեղում է եւ երկու միավոր է զիջում առաջատար «Ժալգիրիսին»։

Լիտվայի առաջնություն, 25-րդ տուր

«Շյաուլյայ» - «Տրակայ»՝ 2։4

Սեսպլաուկիս, 8, Տամուլեւիչյուս, 52 – Արշակյան, 13, 22, 31, Սիլենաս, 34

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում