21:02  ,  27 օգոստոսի, 2015

Լիոնել Մեսին՝ եվրոպական մրցաշրջանի լավագույն խաղացող

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվեց Եվրոպայի անցած մրցաշրջանի լավագույն խաղացող։ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը հետ թողեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին։

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Մոնակոյում կայացած Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում