20:23  ,  27 օգոստոսի, 2015

Չինացի օպերատորը գցել է Ուսեյն Բոլթին

Աշխարհի առաջնություններում 10-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո ջամայկացի Ուսեյն Բոլթին վայր է գցել չինացի օպերատորը։

Հիշեցնենք, որ Պեկինում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում աշխարհի ամենաարագ մարդն ամենաուժեղն էր նաեւ 200 մետրում:

Եզրափակիչում վեցակի օլիմպիական չեմպիոնը ցուցադրեց 19.55 վայրկյան՝ գրանցելով մրցաշրջանի լավագույն արդյունքը:

Պեկինում Բոլթը Գեթլինին հաղթել էր նաեւ 100 մետրում՝ նվաճելով ոսկե մեդալ: 

Հիշեցնենք, որ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդը պատկանում է Ուսեյն Բոլթին, ով 2009-ին այդ տարածությունը հաղթահարել է 19.19 վայրկյանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում