21:32  ,  27 օգոստոսի, 2015

«Ուլիսի» եւ «Շիրակի» նախկին խաղացողների գոլերը «Տորպեդոյին» դուրս բերեցին հաջորդ փուլ

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Արմավիրի «Տորպեդոն» 2։0 հաշվով առավելության հասավ ԲՄԱ-ի նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ։

Վալերի Կարպինի գլխավորած թիմում աչքի ընկան Երեւանի «Ուլիսի» նախկին խաղացող Իրակլի Գեպերիձեն եւ Գյումրիի «Շիրակի» նախկին հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին։

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում