23:44  ,  27 օգոստոսի, 2015

«Ռեալի» կիսապաշտպանը դարձավ Գաել Անդոնյանի թիմակիցը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Սիլվան տեղափոխվեց ֆրանսիական «Մարսել»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2016թ. հունիսի 30-ը, հաղորդում է մարսելյան ակումբի թվիթերյան էջը։

22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» էր տեղափոխվել 2015թ. հունվարին «Կրուզեյրոյից»՝ Արքայական ակումբի հետ կնքելով 5,5 տարվա պայմանագիր։ Սիլվան մադրիդյան թիմում անցկացրեց 9 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում