19:10  ,  27 օգոստոսի, 2015

Սերբիայի հավաքականի մարզիչ. Հայաստանի թիմը տհաճ մրցակից է

Հայաստանի հավաքականը տհաճ մրցակից է, որից միշտ էլ դժվար է միավոր խլելը, ասել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը՝ խոելով Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Սերբիայի շանսերի մասին։

«Քանի որ զրկվել ենք Եվրո-2016-ի ուղեգիր նվաճելու հնարավորությունից, կսկսենք պատրաստվել 2018թ. աշխարհի առաջնության ընտրական խաղերին։ Առաջիկա հանդիպումներում հաղթանակները վստահություն կհաղորդեն մեզ։

Դատարկ տրիբունաներով հանդիպումները սպեցիֆիկ են։ Պետք է հարմարվենք դրան։ Մենք գիտենք, որ Հայաստանից միավոր կորզելը բարդ է։ Մեզ համար շատ կարեւոր կլինի հաղթանակը հայերի նկատմամբ»,- Չուրչիչի խոսքը մեջբերում է novosti.rs-ը։

Սերբիա - Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Նովի Սադում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով