19:51  ,  27 օգոստոսի, 2015

Լեւոն Արոնյան. Մրցաշարից առաջ ընկերուհիս ասաց, որ ավելի վստահ լինեմ ուժերիս

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մեկնաբանել է ԱՄՆ-ում ըթացող Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրում ամերիկացի Ուեսլի Սոի նկատմամբ տարած հաղթանակը։

«Շատ բան չգիտեմ Ուեսլի Սոյի մասին։ Նրա հետ խաղացել էի միայն մեկ անգամ։ Նա շատ երիտասարդ է եւ մշտապես փոխվում է։ Երբ Լեկոն Երեւանում էր, նա ինձ հետաքրքիր քայլ ցույց տվեց։ Այն ես հաճախ եմ օգտագործում։

Շախմատ խաղալիս կարծում ես, որ ճիշտ քայլեր ես կատարում, սակայն երբեմն դրանք սխալ են լինում։ Մրցաշարից առաջ ընկերուհիս ասաց, որ ավելի վստահ լինեմ ուժերիս։ Երբ նա ինձ հետ է, ես ավելի լավ եմ խաղում։ Նա աջակցում է ինձ»,- Լեւոն Արոնյանի խոսքը մեջբերում է chess.com-ը։

Հիշեցնենք, որ Sinquefield Cup սուպերմրցաշարի չորրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանը բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ կիսում է առաջին տեղը՝ 3-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում