16:58  ,  27 օգոստոսի, 2015

Ուսեյն Բոլթն՝ աշխարհի 10-ակի չեմպիոն (ֆոտոշարք)

100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը 10-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Պեկինում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում ջամայկացի արագավազորդն ամենաուժեղն էր նաեւ տղամարդկանց 200 մետրում:

Եզրափակիչում վեցակի օլիմպիական չեմպիոնը ցուցադրեց 19.55 վայրկյան՝ գրանցելով մրցաշրջանի լավագույն արդյունքը: Բոլթին հաջորդեց նրա գլխավոր մրցակից ամերիկացի Ջաստին Գեթլինը, որը ջամայկացուն գերազանցել էր կիսաեզրափակիչում: Բրոնզե մեդալը բաժին հասավ հարավաֆրիկացի Անասո Ջոբոդվանային:

Պեկինում Բոլթը Գեթլինին հաղթել էր նաեւ 100 մետրում՝ նվաճելով ոսկե մեդալ: 

Հիշեցնենք, որ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդը պատկանում է Ուսեյն Բոլթին, ով 2009-ին այդ տարածությունը հաղթահարել է 19.19 վայրկյանում:

Աթլետիկայի աշխարհի առաջնություն, 200 մետր
Տղամարդիկ, եզրափակիչ

1. Ուսեյն Բոլթ (Ջամայկա) - 19,55  վայրկյան (մրցաշրջանի լավագույն արդյունքն աշխարհում)

2. Ջաստին Գեթլին (ԱՄՆ) - 19,74

3. Անասո Ջոբոդվանա (ՀԱՀ) - 19,87 (ազգային ռեկորդ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում