17:15  ,  27 օգոստոսի, 2015

Տեր Շտեգենը` լավագույն սեյվի հեղինակ

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ճանաչվել է Եվրոպայի նախորդ մրցաշրջանի լավագույն սեյվի հեղինակ: Գերմանացի դարպասապահը մրցանակը ստացել է «Բավարիայի» դեմ Մյունխենում կայացած կիսաեզրափակիչի պատասխան խաղում կատարած սեյվի համար:

Տեր Շտեգենը ստացել է ձայների 28 տոկոսը: Նրան հաջորդել է Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի սեյվը, որը հավաքել է 20 տոկոս ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է Թուրինի «Յուվենտուսի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի սեյվը՝ 20 տոկոս ձայն, գրում է sport-english.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում