16:17  ,  27 օգոստոսի, 2015

Բռնցքամարտիկն ասուլիսի ժամանակ հարվածել է աշխարհի նախկին չեմպիոնի ընկերուհու հետույքին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 3 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ամերիկացի Շեյն Մոզլիի եւ Նիկարագուան ներկայացնող Ռիկարդո Մայորգայի միջեւ մենամարտին նվիրված մամուլի ասուլիսից առաջ բախում է տեղի ունեցել 2 բռնցքամարտիկների միջեւ, գրում է fightnews.com-ը:

Բախումը հրահրել է 41-ամյա Մայորգան, ով ձեռքով թեթեւ հարվածել է Մոզլիի ընկերուհու հետույքին: Դա զայրացրել է ինչպես ամերիկացուն, այնպես էլ նրա ընկերուհուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում