14:08  ,  27 օգոստոսի, 2015

«Շիրակը» երեք տարվա պայմանագիր է կնքել 19-ամյա կոտդիվուարցու հետ

Գյումրիի «Շիրակը» երեք տարվա պայմանագիր է ստորագրել կոտդիվուարցի հարձակվող Կոնան Օդիլոն Կուակուի հետ, հայտնում է ակումբի կայքը:

19-ամյա ֆուտբոլիստը մեկ շաբաթ փորձաշրջան էր անցնում հայկական ակումբում: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիսի 31-ը։

Կոնան Օդիլոն Կուակուն «Շիրակի» կազմում նորամուտը կնշի օգոստոսի 29-ին կայանալիք «Բանանցի» դեմ խաղում։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում