13:40  ,  27 օգոստոսի, 2015

NBA-ի աստղը մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես եկող «Չիկագոյի» խաղարկող Դերիկ Ռոուզը մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջ, գրում է TMZ-ը:

Ամերիկացի բասկետբոլիստի դեմ դատական հայց է ներկայացրել նրա նախկին ընկերուհին, որի հետ Ռոուզը հանդիպել էր 2011-2013-ը: Աղջիկը պնդում է, որ 2013-ի օգոստոսին մարզիկն իր ընկերոջ ու մենեջերի հետ թմրանյութերի օգնությամբ փորձել են բռնաբարել իրեն, սակայն նա կարողացել է դուրս գալ Ռոուզի տնից: Այնուամենայնիվ, նույն օրը բասկետբոլիստն ընկերների հետ գտել են աղջկան եւ բռնաբարել նրան: Աղջիկը նշել է նաեւ, որ ուշացումով է դիմում դատարան, քանի որ երկար ժամանակ ամաչել է բացահայտել տեղի ունեցածը:

Դերիկ Ռոուզի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը: Նա 2011-ին ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ, իսկ դրանից 2 տարի առաջ՝ լիգայի լավագույն նորեկ: Ռոուզը 3 անգամ մասնակցել է NBA-ի «Բոլոր աստղերի խաղին», իսկ ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում